Բջնիում

Այսօր հունիսի 13-ին մի խումբ սովորողների և Մարգարիտ Սարգսյանի հետ ուղևորվեցինք ճամփորդեցինք Բջնի: Գնացինք Ամիրյան փողոցով Ավան-Առինջ-Հաճն- Նոր Գեղիի ճանապարհով և վերջում հասանք նշանակետին՝ Բջնի:   Իջանք կանաչապատ, գետի կողքին  գեղեցիկ մի տեղ, որտեղ շատ հանգիստ էր, նաև մեր կանգառին մոտ կար եկեղեցի և ամրոց, որը մենք գրավեցինք, հաղթահարեցինք այդ բարձրունքը: Հանգստացանք մեր կանաչապատ, խոտերի մեջ, այնուհետև բարձրացանք ամրոց, որտեղ Մարիամ Փաշինյանը կովիկներին ու հորթիկներին տեսնելով շատ էր ուրախացել, այս խեղճերն էլ զարմացած Մարիամի տեսքից` չհասկանալով, որ միայն ուզում է իրենց սիրել, նրանք փախչում էին: Հասանք ամրոց, նվաճեցինք այն: Ամրոցի մոտ կար մի գետնուղի, որտեղ շատ մութ էր և աստիճաններն էլ կիսաքանդ, բայց մենք չնահանջեցինք, զգուշորեն, միմյանց օգնելով անցանք այդ գետնուղով և դուրս եկանք ամրոցի հակառակ կողմը: Փոքր ինչ հանգստացանք ամրոցի խոտածածկույթի վրա, այնուհետև շարժվեցինք դեպի եկեղեցի: Եկեղեցին շատ գեղեցիկ և ակուստիկ էր: Բակում հինավուրց խաչքարեր կար: Երբ մտանք եկեղեցու մեջ, այն մի տեսակ ձգեց ինձ: Եկեղեցում անդորր էր տիրում, մի անբացատրելի էներգետիկ դաշտ ուներ: Եկեղեցու մեջ երկու կողմից այնպիսի մի լուս էր թավանցում, որ ցանկանում ես կանգել այնտեղ, որտեղից թափանցում էր այդ լույսը, որպեսզի փոքր ինչ լուսավորվես: Ճանապարհորդությունը դրական էներգիայով լի էր, թեև ես բոլորին չէի ճանաչում, նրանք էլ ինձ:

IMG_2760 IMG_2749 IMG_2735 IMG_2731 IMG_2745 IMG_2738 IMG_2736

Оставьте комментарий