«Բնության երևույթներ»

Նպատակները.

Ընդօրինակելու կարողության զարգացում:

Զարգացնել մեծի և երեխայի  հուզական շփումը :

Համագործակցելու կարողության զարգացում:

Բնության երևույթների նկարներ՝ անձրև, քամի, ձյուն, տերևաթափ:

Ընթացքը: Խաղավարը խնդրում է բոլոր երեխաներին մոտենալ իրեն: «Ամպերը կուտակվում են անձրև է գալու: Կատարե՛ք ինձ նման: Հիմա մենք անձրևի կաթիլներ ենք»,-ասում է նա և ձեռքերը դնում է սեղանին: Խաղավարը ձեռքերի մատները սկզբում դանդաղ և կամաց, ապա քիչ-քիչ արագացնելով և ուժեղացնելով տեղեկացնում է սեղա-նին: Երեխաները ընդօրինակում են մեծի գործողությունները՝ ստեղծելով անձրևի ձայն:

«Հիմա մենք ձյան փաթիլներ ենք»,-ասում է խաղավարը և, ձեռքերը շարժելով օդում, պտտվում: Երեխաները ընդօրինակում են մեծերին:

«Հիմա մենք քամի ենք»,-ասում է խաղավարը և սկսում է օրորվել, ձեռքերը տանում է դեպի կողք, ապա թափահարում, հետո «քամին ուժեղանում է», և խաղավարը վազում է սենյակով մեկ՝ իր հետևից տանելով երեխաներին: Երեխաները ընդօրինակում են խաղավարին՝ դառնալով թափվող տերևներ և հերթով ընկնում են փափուկ գորգին:

 

 

Оставьте комментарий