Գլուխ տասներորդ Ընդհանուր լեզու գտնել

1.

Եվ այսպես, ի՞նչին հասանք: Մենք տեսանք, որ լավ գիրքը արժանի է երեք անգամ վերընթերցելուն, որը պիտի արվի հետևողականությամբ ու գիտակցաբար այն ժամանակահատվածում, երբ մենք սովորում ենք ընթերցել: Սակայն փորձառու ընթերցողը այդ գործողությունը կատարում է առանց հատուկ ջանքերի՝ միաժամանակ ու ինքնաբերաբար: Մենք պարզեցինք որ գոյություն ունի չորս կանոն առաջին կամ վերլուծական ընթերցանության, այն է՝
1. Դասակարգել գիրքը ըստ տեսակի ու առարկայի
2. Ինչքան կարելի է հակիրճ ներկայացնել բուն էությունը
3. Որոշել գրքի հիմնական մասերը, դրանց կարգն ու փոխկապակցվածությունը
4. Առանձնացնել խնդիրը կամ խնդիրները, որոնք հեղինակը ձգտում է լուծել
Այժմ դուք կարող եք անցնել երկրորդ ընթերցմանը ու դրա չորս կանոններին: Դուք մի փոքր ծանոթ եք դրանցից առաջինին, որի մասին հիշատակել եմ երկրորդ գլխում՝ գտնել հեղինակի կողմից օգտագործվող բանալի բառերը ու պարզել, թե ինչպես է նա դրանք օգտագործում: Մենք ձեզ հետ գործնականում փորձել ենք դա՝ թվարկելով բազմապիսի նշանակություններն այնպիսի բառերի, ինչպիսիք են ընթերցանությունը և ուսումը: Եթե յուրաքանչյուր ենթատեքստում դուք հստակ պատկերացնում եք, թե ինչ նկատի ունեմ օգտագործելով այդ բառերը, ուրեմն մենք ընդհանուր լեզու ենք գտել:
Որպես կանոն մարդիկ համարյա միշտ ընդհանուր լեզու գտնում են ցանկացած հաջողված գործնական բանակցությունների վերջնական փուլում: Մնում է միայն ստորագրություն դնել ներքևում: Սակայն գիրքը կարդալիս հեղինակի հետ ընդհանուր լեզվի ձեռքբերումը, այսինքն տերմինների նույնական ըմբռնումը՝ մեկնաբանման առաջին փուլն է: Եթե ընթերցողը ընդհանուր լեզու չգտնի հեղինակի հետ, գիտելիքի փոխանցումը չի կայանա: Տերմինը, ինչպես դուք շուտով կիմանաք, դա փոխանցվող գիտելիքի հիմնական միավորն է:
Դուք հավանաբար կռահեցիք, որ տերմինը բառ չէ, համենայն դեպս՝ ոչ սովորական բառ, առանց այլ նախանշանների: Եթե «բառ» և «տերմին» բառերը համընկնեին, ապա գտնելով գրքում բանալի բառերը, դուք անմիջապես կիմանայիք նրա ողջ տերմինալոգիայի մասին: Բայց բառի մեջ, հատկապես բանալի բառի, կարող են շատ իմաստներ լինել: Եթե հեղինակը օգտագործում է այն մի իմաստով, իսկ ընթերցողն այն ընկալում է մեկ այլ ձևով, նրանց միջև բառերի փոխանակում է տեղի ունենում, բայց ընդհանուր լեզու չի գտնվում: Այնտեղ, որտեղ անորոշության տեղ է մնում, շփումը բացակայում է: Կամ չհասկացվածության է մնում: Ուշադիր կարդացեք «հաղորդակցություն» բառը, այսինքն «շփում»: Նրա արմատը նշանակությամբ նման է ընդհանրություն բառի հետ: Մենք խոսում ենք շփման մասին, երբ մարկանց միջև ընդհանուր բան կա: Մենք հիշում ենք հաղորդակցության մասին, տեսնելով մի մարդու ինչ որ բանով կիսվելու ձգտումը մյուսի հետ՝ իմացությամբ, որոշումներով, զգացմունքներով: Այն հաջողվում է միայն այն դեպքում, երբ մարդկանց միջև ընդհանուր մի բան է ծնվում՝ ինչ- որ միասնական հասկացություն: Իսկ եթե շփման մեջ ի հայտ է գալիս որևէ չասված ակնարկ, զրուցակիցներին միացնում են միայն բառերը, որոնց մի մարդը ասում կամ գրում է մյուսին, իսկ վերջինս լսում կամ կարդում է: Ընդհանուր պատկերացումներ գրողի ու ընթերցողի միջև ուղղակի չի կարող լինել: Որպեսզի հաղորդակցությունը տեղի ունենա, երկու կողմն էլ պետք է օգտագործեն միևնույն բառերը, միևնույն նշանակությամբ: Երբ դա տեղի է ունենում, տեղի է ունենում նաև իրական շփումը, երկու մարդ սկսում են միանման մտածել:
Տերմինը կարելի է բնորոշել, որպես միանշանակ բառ: Դա այնքան էլ ճիշտ չէ, որովհետև կոպիտ ասած, այդպիսի բառերը գոյություն չունեն: Հարկ էր, որ ասեի, որ տերմինը բառ է, որը օգտագործվում է որոշակի իմաստով: Բառարանում հսկայական քանակությամբ բառեր կան: Գործնականում դրանք բոլորը բազմաթիվ տարբեր իմաստներ ունեն:
Երբ մեզ՝ որպես գրողի ու ընթերցողի, հաջողվում է ինչ որ ժամանակում օգտագործել որոշակի բառեր եզակի իմաստով, հենց այդ պահին ենք մենք ընդհանուր լեզու գտնում:
Օրինակ. ես կարծում եմ, որ մենք ընդհանուր լեզու գտանք ընթերցանության և ուսման վերաբերյալ: Տերմինները հնարավոր չէ բառարաններում գտնել, չնայած այնտեղ են գտնվում տերմինների կազմման նյութերը: Տերմինները հայտնվում են միայն համագործակցության գործընթացում, երբ հեղինակը ձգտում է երկիմաստությունից խուսափել, իսկ ընթերցողը օգնում է նրան՝ ջանալով հետևել նրա բառերն օգտագործելու կանոններին: Իհարկե, այստեղ գոյություն ունեն հաջողության բազմաթիվ մակարդակներ: Ընդհանուր լեզվի որոնումը իդեալ է, որին պետք է ձգտեն գրողն ու ընթերցողը, և մեկն է կարդալու գրելու արվեստում ստացած հիմնական ձեռքբերումներից: Այսպիսով տերմինները կարելի է գեղարվեստական համարել, բառերը վարպետորեն օգտագործել՝ նպատակ ունենալով հասնել գիտելիքի փոխանցմանը: Իսկ այժմ թույլ տվեք մի փոքր փոխել այդ կանոնի ձևակերպումը: Սկզբում այն այսպես էր հնչվում՝ գտեք բանալի բառերը և որոշեք թե ինչպես է հեղինակը դրանք օգտագործում: Այժմ ես ավելի ստույգ ու նրբագեղ կարող եմ ասել՝ առանձնացրեք բանալի բառերը և դրանց միջոցով հեղինակի հետ ընդհանուր լեզու գտեք: Ուշադրություն դարձրեք, որ կանոնը երկու մասից է բաղկացած: Առաջի քայլը. գտնել բառերը, որոնք գլխավոր դեր են կատարում: Երկրորդ՝ որոշել նրանց ճշգրիտ նշանակությունը տվյալ տեքստում: Այդպիսին է երկրորդ՝ վերլուծական ընթերցման, առաջին կանոնը: Մնացած կանոնները, որոնց մենք կդիտարկենք մյուս գլխում նույնացված են նրա հետ մի կարևոր առումով: Նրանք նույպես երկու փուլ են ենթադրում, փուլ, որը որպես այդպիսին կապված է և դուրս է լեզվի սահմաններից դեպի միտքը, որը կանգնած է նրա ետևում: Եթե լեզուն լիներ մտքի փոխանցման իդեալական և մաքուր միջոց, այդ երկու փուլերը կհամընկնեին միմյանց հետ: Եթե յուրաքանչյուր բառը ունենար մի նշանակություն, իսկ բազմանշանակությունը արգելվեր, այսինքն յուրաքանչյուր բառն իրենից իդեալական տերմին ներկայացներ, լեզուն պարզ ու թափանցիկ կլիներ: Ընթերցողը գրողի բառերի միջոցով կտեսներ նրա մտքերը: Այդ դեպքում երկրորդ ընթերցման իմաստը ինդհանրապես չէր լինի: Մեկնաբանման կարիք էլ չէր լինի: Բայց դուք գիտեք որ իրականում դա այդպես չէ: Պետք չէ տխրել այդ առիթով, պետք չէ հնարել իդեալակն լեզվի անհնարին բանաձևեր, ինչպես փորձում էր անել փիլիսոփա և մաթեմատիկոս Լեյբնիցը և որոշ նրա հետևորդները: Միակ բանը որ կարող ենք անել, լեզվի իմացությունից և օգտագործումից առավելագույն օգուտ ստանալ, այսինքն հնարաորինս վարպետորեն օգտագործել այն: Քանի որ լեզուն անկատար գործիք է, երբեմն խանգարում է հաղորդակցմանը: Վերլուծական ընթերցանության կանոնները ուղղված են այդ խոչընդոտի հաղթահարմանը: Կարելի է հուսալ որ լավ գրողը ամեն ինչ կանի որպեսզի իր միտքը հասցնի մեզ լեզվական բոլոր խոչընդոտների ու արգելքների միջով, բայց չի կարելի հուսալ, որ նա դա լիովին կիրականցնի: Ըստ էության մենք հնարավորություն ունենք նրա հետ կես ճանապարհին: Ընթերցողի խնդիրն է իր կողմից ջանադրաբար թունել փորել: Լեզվի միջոցով մեջտեղում հանդիպելու հնարավորությունը կախված է ընթերցողի ու հեղինակի իրար հանդիպելու ցանկությունից:Միթե հնարավոր է հաջողությամբ կպսակվի դասավանդումը առանց սովորելու և սովորեցնելու ցանկությամբ: Հեղինակը, որքան էլ որ վարպետ լինի նույնպես չի կարող հաղորդակցություն կազմակերպել առանց ընթերցողների ցանկության: Այդպիսի փոխադարձությունը հիմնված է ակնհայտ փաստի վրա՝ լավ ստեղծագործելու և ընթերցելու կանոնները, սկզբունքները համընկնում են: Հակառակ դեպքում ընթերցանության և ստեղծագործելու վարպետությունը մարդկանց չէր համախմբի, որքան էլ նրանք ջանային: Այսպես են մարդիկ, որոնք թունել են անցկացնում լեռան երկու հակառակ կողմերից, կհանդիպեն միայն այն դեպքում, եթե նրանց հաշվարկները հիմնած են միևնույն ճարտարապետական օրենքների հիման վրա: Դուք նկատեցիք, որ վերլուծական ընթերցանության բոլոր կանոնները երկու մասից են բաղկացած: Ես մի քիչ կշեղվեմ տեխնիկական նմանություններից, որպեսզի բացատրեմ դրանց կապը: Երևի թե դա կարելի է համեմատել երկու գլխավոր քայլերի հետ, որը կատարում է հետախույզը մարդասպանի որոնման ժամանակ: Բոլոր իրերի մեջ, որոնք շրջապատում են հանցանքի վայրը նա պետք է ընտրի նրանք, որոնք հանցանշան կհամարի: Այնուհետև այդ հանցանշանները նա պետք է օգտագործի հանցագործին հետապնդելիս: Գրքի վերլուծությունը ինչ որ բանով հիշեցնում է հետախույզի աշխատանքը: Բանալի բառերի որոնումը որոշ իմաստով նման է հանցանշանների որոնմանը: Ընդհանուր լեզվի ձեռք բերումը նրանց միջոցով, դա հեղինակի մտքի հետապնդումն է: Մանրամասների մեջ խորանալով ուզում եմ ասել, որ այդ կաննոնները ունեն ուղղագրակա և տրամաբանական ասպեկտ: Ուղղագրական փուլը բառերի հետ է կապված: Տրամաբանականը՝ նրանց նշանակության հետ, իսկ ավելի ստույգ դրանց տերմինների: Հաղորդակցության տեսանկյունից այդ երկու փուլը միանգամայն անհրաժեշտ է: Եթե լեզուն անմիտ է օգտագործվում՝ հաղորդակցությունը անհնարին է: Իսկ մտքերը կամ գիտելիքը հնարովր չէ, փոխանցել առանց լեզվի: Ուղղագրությունն ու տրամաբանությունը, որպես կիրառական գիտություններ ուղակիորեն վերաբերվում են լեզվի ու մտքի փոխկապակցման հարցերին: Այսպիսով ես ասել եմ ու շարունակում եմ պնդել որ գրելու և ընթերցելու վարպետությունը ձեռք է բերվում հումանիտար գիտությունների միջոցով, հատկապես՝ ուղագրության ու տրամաբանության միջոցով: Լեզվի ու մտքի հարցը հատկապես բառերի ու տերմինների տարբերության մասով այնքան կարևոր է, որ ես կհամարձակվեմ կրկնվել, սակայն դրա հետ մեկտեղ կստուգեմ, որքանով եք դուք հասկացել իմ հիմնական միտքը: Վերջինս կայանում է նրանում, որ մի բառը կարող է մի քանի տերմինների կրող լինել: Ես կբերեմ սխեմատիկ պատկերազարդում: Այս գրքում «ընթերցել» բառը օգտագործվում է տարբեր իմաստներով: Վերցնենք դրանցից երեքը
1. Ընթերցանություն հաճույքի համար
2. Ընթերցանություն տեղեկատվություն ստանալու համար
3. Ընթերցանություն փոխըմբռնման համար
Այժմ նշենք «ընթերցանությունը» X-ով, իսկ նրա երեք նշանակությունները՝ a, b և c տառերով: Xa, Xb և Xc-ն տարբեր բառեր չեն, որովհետև x-ը երեք դեպքում էլ մնում է անփոփոխ, բայց նրանք երեք տերմիններ են դառնում մի պայմանով, որ մենք գիտենք որ նշանակությամբ ենք յուրաքանչյուր անգամ օգտագործում X-ը: Եթե ես որևէ տեղ գրել եմ Xa, իսկ դուք կարդացել եք Xb, ապա մենք գրում ու կարդում ենք նույն բառը, բայց տարբեր ձևերով: Ո՛չ միանշանակությունը խոչընդոտում է հաղորդակցմանը: Միայն ընդունելով միանման միևնույն բառը, մենք մտքերի ընդհանրություն ենք ձեռք բերում: Մենք չենք կարող հանդիպել X կետում: Մեր կետը միայն Xa, Xb և Xc-ն է: Այդպես ենք մենք ընդհանուր լեզու գտնում:
— 2 –
Հուսով եմ այժմ դուք կարող եք դիտարկել կանոնը որը ընթերցողից պահանջում է կողմնորոշվել տերմիններում: Ինչպե՞ս է նա մոտենում այդ առաջի փուլին: Ինչպե՞ս է նա գրքի մեջ բանալի բառեր գտնում: Կարելի է համոզված լինել միայն մի բանում: Ոչ բոլոր բառերն են օգտագործվում հեղինակի կողմից որպես բանալի բառեր: Ավելին, կարող եք համոզված լինել, որ այդպիսի բառերը մեծամասնություն են: Միայն այն բառերն են , որոնց հեղինակը օգտագործում է հատուկ ձևով, կարևոր նրա և ընթերցողի համար: Բառերը ավելի կամ պակաս կարևոր լինել: Մեզ հուզում է միայն այն փաստը, որ որոշ բառեր գրքում մյուսներից ավելի կարևոր են: Այդ գործընթացում ծայրահեղությունները վտանգավոր են, երբ հեղինակն օգտագործում է բառերն անյպես ինչպես առաջին պատահած անցորդը: Բայց ավելի հաճախ նա նրբանկատ է օգտագործում, այնպես ինչպես սովորական մարդիկ առօրյա խոսքում, այսպիսով ընթերցողի մոտ դժվարություններ չեն առաջանում: Նա ծանոթ է դրանց բազմանշանակությանը և սովոր է դրանց իմաստների տարբերակմանը՝ կախված դրանք ենթատեքստից: Օրինակ «ընթերցանություն» բառը հանդիպում է սըր Արթուր Էդինգթոնի «Ֆիզիկական աշխարհի բնությունը» հոյակապ գրքում: Նա խոսում է գիտական սարքերի հաշվիչների «ցուցանիշենրի ընթերցանության» մասին, ընդ որում օգտագործելով «ընթերցանություն» բառը մեզ համար սովորական նշանակությամբ: Հեղինակի համար դա հատուկ բառ չէ: Նա նկատի ունի երկար բառի ստանդարտ օգտագործումը, որպեսզի իր միտքը հաղորդի ընթերցողին: Նույնիսկ «բնության ընթերցանություն» արտահայտությունը օգտագործելու դեպքում, նա համոզված կլինի, որ ընթերցողը կնկատի տեղաշարժը այլ, մեզ համար հասկանալի բառի իմաստին: Ընթերցողը, որը ընդունակ չէ դրան, հազիվ թե կկարողանա ընկերների հետ շփվել կամ զբաղվել իր աշխատանքով: Բայց «պատճառ» բառը սըր Արթուրը չի կարողանում նույնքան հեշտ օգտագործել: Այո այդ բառը, առօրյա լեքսիկոնից վերցված, բայց հեղինակը այն օգտագործում է որոշակի իմաստով, ուսումնասիրելով պատճառականության թեորյան:Այս բառը հասկանալը մեծ դեր է կատարաում, կարևոր հեղինակի և ընթերցողի համար: Այդ նույն պատճառով «ընթերցանություն» բառը մեր գրքում հանդիսանում է բանալի բառ: Այո, այդ բառը հեղինակն օգտագործում է որոշակի իմաստով՝ դիտարկելով պատճառային թեորիան: Այդ բառի հասկացությունը հեղինակի ու ընթերցողի համար կարևոր դերակատարում ունի: Նույն պատճառով «ընթերցանություն» բառը հանդիսանում է բանալի բառ: Մեզ հարմար չէ նրա առօրյա օգտագործումը: Կրկնում եմ, որ ամենից հաճախ հեղիանկը բառերի մեծ մասն օգտագործում է այնպես ինչպես առօրյա խոսակցականում, տարբեր իմաստներում հույսը դնելով ենթատեքստի վրա: Այդ փաստի նշանակությունը պետք է օգնի ձեզ ավելի կարևոր բառերի առանձնացման գործում: Այստեղ գոյություն ունի մեկ չափորոշիչ: Դուք պետք է հիշեք, որ տարբեր ժամանակներում և տարբեր ժամանակներում միևնույն բառերը ոչ միշտ են միանման սովորական եղել: Ժամանակակից հեղիանակը, ինչպիսին Էդինգթոնն է կամ ես, բառերի մեծ մասն օգտագործում է այժմյան իմաստով, և դուք այդ գիտեք, քանի որ այսօր եք ապրում: Բայց անցյալի մեծագույն գրքերը կարդալիս բառերի առանձնացումը կարող է բարդանալ, քանզի հեղինակը օգտագործել է դրանք իր ժամանակի ենթատեքստում, որը հասկանալի է իր ժամանակակիցներին, բայց ոչ մեզ: Եթե գիրքը թարգմանված է օտար լեզվից, դա հավելյալ բարդություն է առաջացնում: Եվ այսպես դուք ինքներդ եք տեսնում, որ առօրյա խոսքեի քննարկումը կարող է միանգամայն մոտավոր լինել: Սակայն կասկածի ենթակա չէ, որ գրքի բառերի մեծ մասը կարելի է կարդալ նույնացնելով այն բառերի հետ, որոնց մենք օգտագործում ենք ընկերների հետ խոսելիս: Վերցրեք ցանկացած գրքի ցանկացած էջ ու հաշվեք բառերը, որոնց օգտագործում ենք ընկերների հետ ամենօրյա զրույցի մեջ. բոլոր նախդիրները, կապերն ու բայերի, գոյականների, ածականների մեծ մասը: Սույն գլխում գործածական կարող եմ ասել, որ այստեղ մեզ հանդիպել են միայն մի քանի բառ՝«հաղորդակցություն», «բառ», «կարևորություն», «արտահայտություն» և «ոչ միանշանակություն»: Դրանցից, իհարկե, ամենակարևոր բառը «արտահայտությունն» է: Բոլոր մնացյալները կարևոր են հանդիսանում նրա ենթատեքստում: Չի կարելի բանալի բառեր առանձնացնել առանց տվյալ հատվածը հասկանալու ջանքեր գործադրելու, որի մեջ դրանք գտնվում են: Այդ դրությունը մի քիչ հակասական է: Եթե ձեզ հասկանալի է հատվածը, ապա, իհարկե, դւք գիտեք, թե որ բառերն են բանալի հանդիսանում: Եթե դուք ոչ ամբողջովին եք յուրացրել, ապա, ավելի հավանական է, որ ձեզ համար անհասկանալի է, թե հեղինակը ո՞ր նշանակությամբ է որոշ բառեր օգտագործել: Դրանք շարունակում են անհանգստացնել ձեզ՝ խանգարելով պարզ ընկալմանը: Շատ հավանական է, որ դրանք հենց այն բառերն են, որոնց հեղինակը հատուկ իմաստով է օգտագործել: Ինքներդ դատեք՝ հազիվ թե ձեզ հավասարակշռությունից հանեն այն բառերը, որոնք հեղինակը օգտագործել է սովորական նշանակությամբ: Ձեզ համար, ինչպես ընթերցողի, առավել կարևոր են այն բառերը, որոնց վերաբերյալ դուք դժվարություն եք զգում: Ինչպես արդեն ասացի, հավանական է, հատկապես նրանք են բանալի բառեր հանդիսանում նաև հեղինակի համար: Կարող է և ոչ: Եթե հեղինակի համար կարևոր բառերը ձեզ համար դժվարություն չեն առաջացնում, հավանական է դուք դրանք միանգամայն ճիշտ եք հասկացել: Այդ դեպքում դուք հեղինակի հետ ընդհանուր լեզու եք գտել: Հետագա ճանքերը կարելի է գործադրել միայն այն դեպքում, եթե դա ձեզ չի հաջողվել:
— 3 –
Մինչ այժմ մենք շարժվում էինք հակառակ ուղղությամբ, բացառելով մեր ուշադրության ոլորտից սովորական բառերը: Մենք առաջնորդվում էինք նրանով, որ բանալի կարելի է համարել այն բառերը, որոնք մեզ համար առօրյական չեն: Այդ պատճառով դրանք կարող են դժվարություններ առաջացնել, բայց կա՞ ևս մի միջոց բանալի բառեր բացահայտելու:Կան արդյոք դրական նախանշաններ, որոնք մատնանշում են դրանց: Կարող եմ առաջարկել միքանի այդպիսի նշաններ: Առաջին և ամենաակնհայտն դա հեղինակի հստակ շեշտն է որոշակի բառերի վրա, որը արվում է մի քանի միջոցներով: Հեղինակը կարող է պագրական միջոցներ օգտագործել՝ չակերտներ կամ շեղագրություն, որպեսզի առանձնացվի անհրաժեշտ բառը: Կարող է հենց տեքստում դիտարկել նրա իմաստն ու նշանակությունը: Կարող է, վերջապես, ընդգծել այդ բառը՝ տալով նրան կոնկրետ որոշակիություն: Ոչ ոք չի հաղթահարի Էվկլիդին առանց «կետ», «ուղիղ», «հարթություն», «անկյուն», «մարմին», «հորիզոնական» և այլ բառերի ու բանալի հասկացությունների իմացության: Այդ բառերը երկրաչափական միավորներ են նշանակում, որոնց նշանակություն Էվկլիդն ինքն է տալիս: Կան նաև այլ կարևոր բառեր՝ «հավասար»,«ամբողջ» և «մաս», բայց նրանք ոչ մի կոնկրետ բան չեն նշանակում: Դուք գիտեք որ դրանք կարևոր են, որովհետև աքսյոմներում են տեղադրված: Էվկլիդը օգնում է ձեզ՝ հստակ որոշելով դրանց հիմնական դասավորությունը հենց սկզբում: Այդ պատճառով դուք հեշտությամբ կարող եք կռահել՝ այն տերմինները որոնք կազմում են այդ դասավորությունը, հիմնական են: Հնարավոր է տվյալ բառերը ձեզ մոտ դժվարություններ չեն առաջացնի, որովհետև պատկանում են խոսակցական լեզվին և Էվկլիդը օգտագործում է դրանք նույն նշանակությամբ: Եթե բոլոր հեղինակները գրեին այնպես, ինչպես Էվկլիդը, ընթերցելը ավելի հեշտ կլիներ. կասեք դուք: Ցավոք դա հնարավոր չի, չնայեած ոմանք կարծում են, որ ցանկացած առարկա կարելի է ներկայացնել երկրաչափական ներկայացմամբ: Չեմ բացատրի, ինչու այդ ներկայացման մեթոդները և ապացույցները, որոնք կատարյալ գործում են մաթեմատիկայում կիրառելի չեն գիտության այլ ոլորտներում: Մեր նպատակների համար բավական է միայն նշել ներկայացման յուրաքանչյուր մեթոդի ընդհանրությունը: Գիտության յուրաքանչյուր ոլորտ ունի իր հատուկ բառապաշարը: Էվկլիդեսը իրեն ասում է հենց սկզբից: Դա հատուկ է նաև այնպիսի հեղինակներին, ինչպիսիք են Նյուտոնը կամ Գալիլեյը, որոնք նյութը ներկայացնում են «երկրաչափական» մեթոդով: Գրքերում, որտեղ այլ կերպ և այլ թեմաների մասին է գրված հատուկ բառապաշարը պետք է ընթերցողը ինքնուրույն գտնի: Եթե հեղինակը ինքը չի մատնանշում այդ բառերը, ընթերցողը կարող է դրանք հայտնաբերել նյութի իր նախնական իմացությամբ: Եթե նա ինչ որ բան գիտի կենսաբանությունից ևտնտեսագիտությունից, նախքան Չարզ Դարվին կամ Ադամ Սմիթ ընթերցելը, ապա, իհարկե, կարող է հատուկ բառերն առանձնացնելու ճանապարհը տեսնել: Այստեղ կարող են օգնել առաջին ընթերցանության տարբեր փուլերը: Եթե դուք գիտեք, ինչ տիպի է գիրքը, ինչի մասինէ այն ընդհանուր առմամբ և որոնք են նրա հիմնական մասերը, ավելի հեշտ կլինի առանձնացնել հատուկ բառապաշարը սովորական բառերի բազմությունից: Գրքի վերնագիրը, ներքին ենթավերնագիրները և նախաբանը նույնպես կարող են օգտակար լինել: Այժմ դուք գիտեք, որ «հարստություն» բառը Ադամս Սմիթի համար տերմին է, իսկ «տեսակ»՝ Չարլս Դարվինի համար: Եվ Քանի որ մի տերմինը իր հետևից մյուսն է բերում, այդպիսով կամա թե ակամա դուք կհատնաբերեք և մյուս հատուկ բառերը: Շուտով դուք կկարողանաք բանալի բառերի ցուցակ կազմել որոնք օգտագործվում են Ադամ Սմիթի կողմից. Աշխատանք, դրամագլուխ, հող, աշխատավարձ, եկամուտ, վարձակալություն, ապրանք, գին, բորսա, արդյունավետ, անարդյունավետ, փող և այն: Իսկ Դարվինի գրքում դուք ոչ մի դեպքում ուշադրությունից դուրս չեք թողնի՝ տեսակներ, գեն, ընտրություն, գոյատևում, հարմարվողականություն, հիբրիդ, էակ: Եթե գիտության այս կամ այն կոնկրետ ոլորտներում դուք արդեն կազմավորված բառապաշար ունեք, գրքում բանալի բառերի հայտնաբերման խնդիրը, համեմատաբար դյուրին կլինի: Դուք կարող եք դրանք գտնել, եթե ծանոթ եք առարկային, կամ չգտնել, հասկանալով որ այդ բառը՝ տերմինը, քանի որ այն սովորական բառերի մեջ չի մտնում: Ցավոք, շատ ոլորտերում տերմինալոգիան դեռ ինչպես հարկն է չի մշակվել: Փիլիսոփաները գերադասում են սեփական բառարաններ ստեղծել: Եվ սիրում են հասարակ բառերին նոր գործառույթներ տալ: Իհարկե այդ դեպքում ոչ բոլոր հեղինակներն այդ բառերն օգտագործում միևնույն իմաստով: Բայց դրանից այդպիսի բառերը տերմինի դերակատարումը չեն կորցնում, օգտագործվելով որոշակի խնդիրների քննարկման համար: Հաճախ փիլիսոփաները նոր բառեր են ստեղծում կամ առօրյա խոսակցական լեզվից բառեր են վերցնում, դրանք տերմիններ դարձնելով: Վերջին միջոցը կարող է խիստ խճճել ընթերցողին, ով համոզված է, որ գիտի տվյալ բառի իմաստը, դրա համար էլ հասկանում է այն որպես առօրյա խոսակցական բառ: Այդպիսով, բանալի բառի նախանշան է հանդիսանում այն, որ հեղինակը նրա իմաստի և բացատրության պատճառով այլ փիլիսոփաների հետ բանավեճի մեջ է մտնում: Եթե հեղինակը տաքացած բացատրում է ձեզ, ինչպես են այս կամ այն բառը օգտագործում այլոք և ինչու է նա որոշել այդ բառը օգտագործել այլ կերպ, կարող եք չկասկածել՝ նրա համար այդ բառը կարևոր նշանակություն ունի: Ես հիմնվեցի տերմինալոգիայի վրա, բայց պետք չէ նրան չափազանց նեղ պատկերացնել: Հատուկ բառապաշարը հեղինակը առաջարկում է մեզ համեմատաբար բառերի փոքր խումբ, որոնք արտահայտում են նրա հիմնական մտքերն ու առաջատար հասկացությունները: Այդպիսի բառերը սովորաբար կատարված վերլուծության հիմք են հանդիսանում: Եթե ձեր առջև հեղինակի ինքատիպ հղումով գիրք է, ապա հավանական է, որ նրանում գտնվող մի քանի բառեր միանգամայն այլ կերով են օգտագործվել: ամեն դեպքում բոլոր նշանակալի բառերը դուք հեշտ կբացահայտեք ու կհասկանաք որ դրանք հեղինակի համար ամենամեծ կշիռն ունեն: Այդ պատճառով ձեզ համար էլ, որպես ընթերցողի, պետք է դրանք բանալի դառնան: Սակայն ձեզ համար տեքստում միշտ պետք է կարևոր մնան նաև ցանկացած այլ բառը, որի իմաստը առայժմ չեք հասկացել:
— 4 –
Ընթերցողների մեծ մասի խնդիրը նրանում է, որ նրանք ուշադրություն չեն դարձնում բառերին, դրա համար էլ չեն հասկանում իրենց դժվարությունների պատճառները: Նրանք չեն բաժանում այդ բառերը հասկանալիների և ոչ այնքան հասկանալիների: Իմ կողմից առաջարկված բոլոր միջոցները անօգուտ կլինեն, եթե գիտակցաբար ջանք չգործադրվի բանալի բառերի հայտնաբերման ուղղությամբ, որոնց նշանակությունն ու դերը արտահայտություններում դեռ պետք է պարզվի: Ընթերցողը որը չի խորհում կամ ամենաքիչը չի ընգծում անհասկանալի բառերը , վտանգում է այնպես, ինչպես վարորդը ով անցնում է կարմիր լույսի տակով, չպակասեցնելով արագությունը՝ հույս ունենալով, որ գերբեռնըվածությունը լուսակրի կողքին ինքն իրեն կանցնի իր հայտնվելուն պես: Եթե դուք գիրք եք կարդում, որը կարող է ընդլայնել ձեր հասկացողության սահմանները, տրամաբանական է ենթադրել, որ նրանում գտնվող ոչ բոլոր բառերը ձեզ միանման հասկանալի կլինեն: Եթե դուք այդ բառերը սովորական և մոավորապես միանման հասկանալի համարեք, ինչպես թերթի հոդվածում, ապա կխանգարեք ձեր առաջի քայլերին դեպքի վերլուծական ընթերցանություն: Նունպիսի հաջողությամբ կարելի է ընթերցել ժամանցային թերթը գիրքը ըմբռնում չի բերի, եթե դուք դրան չձգտեք: Ես գիտեմ որքան խորհն է մեր մեծ մասի մոտ պասսիվ ընթերցանության սովորությունը: Այդպիսի ընթերցանության գլխավոր սխալը բառերի նկատմամբ անուշադրությունն է, որի հետևանքով ընթերցողը ընդհանուր լեզու չի գտնում հեղինակի հետ: Մի քանի տարի առաջ ես Չիկագոյի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի պրոֆեսոր Մալկոլմ Շոռպերի հետ հատուկ կուրս անցկացրինք այն ուսանողների հետ, ովքեր նախատեսում էին իրավաբանություն ուսումնասիրել: Մեր հիմնական նպատակները ակհայտ էին՝ սովորեցնել ուսանողներին ընթերցել և գրել: Իրավաբանին անհրաժեշտ են այդ հմտությունները: Իրավաբանական ֆակուլտետի դասավանդողները վախենում էին որ քոլեջների վրա այս հարցում ոչ միշտ կարելի է հույս դնել: Առաջին կուրս եկած ուսանողների հետ մեր շփման փորձը, ցույց տվեց որ այդ վախը անհիմն էր: Շուտով մենք հայտնաբերեցինք թե ինչքան պասիվ են նրանք ընթերցում: Ծրագիրը նախատեսել էր պարապունքներ Ջոն Լոկկի «Քաղաքացիական կառավարման մասին» երկրորդ փորձի հիման վրա: Ուսանողները մի քանի շաբաթ ունեին, մոտ հարյուր էջ կարդալու համար: Դասարանը հավաքվեց: Մեզ պարոն Շարպի հետ հետաքրքրում էր համեմատաբար հասարակ ակնարկող հարցերը Լոկկի կառավարության վերաբերյալ հայացքների մասին, բնական ու քաղաքացիական իրավունքի հետ, նրա փոխկապկցման վերաբերյալ, ազատության բնույթի մասին և այլն: Ուսանողները պատասխանում էին, բայց պատասխաններից ես կարող էի կռահել, որ նրանք ընդհանրապես Լոկկի հետ ծանոթ չէին: Նույնը կարող էին պատմել առանց այդ գիրքը բացելու: Ի՞նչ եք կարծոիմ, այդ ուսանողները Լոկկ կարդացել էին« Նրանք պնդում էին որ այո: Մենք նույնիսկ ենթադրեցինք որ նրանք կարդացել են առաջի փորձը երկորդի փոխարեն: Բայց երևում է սխալ տեղի չէր ունեցել: Միակ բանը, որ մեզ մնում էր ապացուցել ակնհայտ էր՝ նույնիսկ նայելով բոլոր էջերը րանք գիրքը չէին կարդացել: Ես մոտեցա գրատախտակին և խնդրեցի ուսանողներին թվարկել գրքի ամենակարևոր բառերը: Դրանք կարող էին Լոկկի համար բանալի բառեր լինել, կամ այն բառերը, որը նրանց համար դժվար էր հասկանալ: Սկզբում ոչ ոք չէր պատասխանում: Միայն այն բանից հետո, երբ ես գրատախտակի վրա գրեցի «բնական», «քաղաքացիական», «սեփականություն» և «հավասարություն» բառերը, նարնք թեթևակի աշխուժացան: Վերջապես մենք կազմեցինք բավականին ազդեցիկ մի ցուցակ, որը ներառում էր «ազատություն», «բռնակալություն», «համաձայնություն» (նրանց ում կառավարում են), «իրավունք», «արդարություն» և այլ արտահայտություններ: Մինչև քննարկումը շարունակելը ես հարցրի որքանով են այդ բառերը ուսանողների համար անծանոթ: Ոչ, բոլոր բառերը լրիվ ծանոթ են ու սովորական, զարմացան նրանք: Մի ուսանող նկատեց, որ դրանցից միքանիսը հանդիպել են անկախության Հռչակագրի մեջ: Այնտեղ, ակնհայտ ճշմարտության ձևով, հաստատվում է, որ բոլոր մարդիք ստեղծվել են հավասար ու օժտված են որոշակի անքակտելի իրավունքներով, որ արդարացի կառավարության իշխանությունը ածանցվում են կառավարվողների համաձայնությունից: Դրանից հետո ուսանողները հայտնաբերեցին նաև ուրիշ բառեր՝ «բռնակալություն», «բռնապետություն» և «ազատություն», որոնք նրանց կարծիքով Լոկկն ու հիմադիրները օգտագործել են նման ձևով: Այդպիսին էր մեր արտահայտությունների հայտնաբերման բանալին: Մենք համաձայնվեցինք որ Հռչակագրի և Սահմանադրության հեղինակները այս բառերին մեծ հռչակ էին ապահովում, Ամերիկյան քաղաքական բանավեճերի ասպարեզում:
Պարոն Շարպը ավելացրեց, որ նրանցից շատերը կարդացել են Լոկկի փորձը և հետևել նրա տերմինալոգիային: Ինչպե՞ս է օգտագործել այդ բառերը ինքը՝ Լոկկը: Ինչ են դրանք նշանակում, ոչ թե ընդհանուր առմամբ կամ առօրյական խոսքում, այլ նրա քաղաքական թեորիայում և ամերիկյան մեծագույն փաստաթղթերի մեջ, հնարավոր է, որոնք ստեղծված են նրա ազդեցության տակ: Ես կրկին մոտեցա գրատախտակին, որպեսզի նրանց կողմից առաջարկված բառերի նշանակությունները գրեմ: Բայց տարբերակները շատ չէին և համարյա ոչ ոք մեկից ավել տարբերակ չէր առաջարկել: Ուսանողները գրեթե չէին նկատել սկզբունքորեն կարևորագույն նշանաությունը բանալի բառերի: Պարոն Շարպն ու ես թվարկեցինք այդ բառերի բոլոր նշանակությունները ՝ յուրաքանչյուրի համար մի քանի տարբերակ: Հակադրելով «բնական» և «քաղաքացիական» բառերի իմաստները, մենք փորձում էինք ուսանողներին ցույց տալ, թե ինչպես է Լոկկը տարբերում բնական և քաղաքացիական հավասարությունը, բնաան և քաղաքացիական ազատությունը, ինչպես նաև բնական և քաղաքացիական իրավունքը: Դասի վերջում ես հարցրի, արդյոք առաջվա պես համոզված են նրանք, որ կարդացել են գիրքը: Մի փոքր շփոթված նրանք խոստովանեցին, որ տեքստին ծանոթ չէին: Իհարկե նրանք կարդացել էին գիրքը, ինչպես թերթը կամ դասագիրքը՝ պասիվ, ուշադրություն չդարձնելով բառերի ու դրանց նշանակության վրա: Լոկկին հասկանալու համար, այնպես ինչպես նրնք էին հասկացել, կարելի էր ընդհանրապես գիրքը չկարդալ: Մեր առջև նստած էր ին ապագա իրավաբանները, որոնք չէին հասկանում Անկախության Հռչակագրի բանալի բառերի իմաստը և Սահմանադրության նախաբանը: Այս պատմությունը ես պատահական չներկայացրեցի. քանի ընթերցողը չի հրաժարվել պասիվ ըներցանությունից նա սրբորեն կհավատա, որ հասկանում է բոլոր բառերի իմաստը, հատկապես եթե բանալի բառերը համըննում են խոսակցական լեզվի հետ: Եթե այդ ուսանողները իրենց մեջ զարգացնեին ակտիվ ընթերցանության հմտությունը, ապա ինքնուրույն կառանձնացնեին իմ կողմից վերը հիշատակված բառերը: Առաջին հերթին նրանք կիմանային, որ տվյալ բառերը հանդիպում են ոչ միայն խոսակցական լեզվում, այլ նաև ընդգրկված են քաղաքական թեորիայի բառարանի մեջ:Հաշվի առնելով այդ փաստը, հետո նրանք կհետաքրքրվեին դրանց նշանակությամբ« Դրանից բացի նրանք կկարողանային պարզել, որ Լոկկը այդ բառերը օգտագործում է մի քանի իմաստներով: Այդ ժամանակ նրանք իրենք հեղինակի հետ ընդհանուր լեզու գտնելու անհրաժեշտություն կզգային: Ավելացնեմ, որ դասը ընկալված էր: Հետագայում նույն այդ ուսանողների հետ մենք ավելի բարդ գրքեր կարդացինք քան Լոկկի փորձն է: Նրանք ներկայանում էին պարապունքներին քննարկմանը պատրաստ, որովհետև առանձնացրել էին բոլոր բանալի բառերը, բացահայտելով դրանք նշանակության փոփոխությունից: Ավելին, ուսանողները սկսել էին հաճույք ստանալ այդ նոր փորձից՝ գրքի ակտիվ ընթերցանությունից: Նրանք եկել էին մի էիչ ուշացումով, բայց մեր սովորողները երախտագիտությամբ խոստովանում էին, որ ավելի ուշ քան երբեք: — 5 –
Հիշեք, որ բանալի բառերի որոնումը՝ դա միայ սկիզբն է: Դուք ընդհամենը տեքսում նշում եք այն տեղերը որոնց հետ պիտի աշխատեք: Կա նաև այլ փուլ, մեկնաբանական ընթերցանության առաջին կանոնի օգտագործման: Ով հիմա մենք դրան կանցնենք: Ընդունենք, դուք առանձնացրել եք բառեր, որոնք ձեզ հետարքրում են: Հետո ի՞նչ: Գոյություն ունի երկու հիմնական տարբերակ: Հեղինակը այդ բառերը միշտ օգտագործում է միևնույն ձևով կամ հակառակը՝ միքանի, և այդպես ենթատեքստից կախված իմաստը փոխվում է:
Առաջին դեպքում բառը նույնացվում է մի արտահայտության հետ: Մեկ նշանակությամբ բանալի բառերի օգտագործման լավ օրինակ կարելի է գտնել Էվկլիդեսի մոտ: Երկրորդ դեպում մենք խոսում ենք մի քանի տրմինների մասին: Դա ավելի հաճախ է հանդիպում, որոնց համար օրինակ կարող են հանդիսանալ Լոկկի փորձում հանդիպող բառերը: Այդ տարբերակների դեքում ձեր գործողությունները հետևյալն են: Սկզբում փորձեք որոշել, թե քանի նշանակություն ունի ձեզ հետաքրքրող բառը: Եթե այդպիսիք մի քանիսն են, մտածեք, կապված են արդյո՞ք դրանք միմյանց հետ և ինչպես: Վերջապես նշեք տեղերը որտեղ օգտագործվում է տվյալ բառերը այս կամ այն նշանակությամբ և նայեք թույլ է տալիս արդյոք ենթատեքսը ամրագրել նշանակության փոփոխությունները: Դա թույլ կտա նրբորեն հետևել անհրաժեշտ բառի նշանակությունների հերթականությունները, հեղինակային մտքի համապատասխան դինամիկային: Այժմ ես կարող եմ ենթադրել, որ ձեզ համար ամեն ինչ պարզ է բացի գլխավորից: Ինչպես որոշել ըստ էության այդ նշանակությունները: Տվյալ հարցին ես ունեմ միայն մի պատասխան: Վախենում եմ, որ դա ձեզ դուր չգա: Սակայն համներությունն ու փորձը կօգնեն ձեզ հակառակը համոզելու: Բանն այն է, որ հարկե է որոշել անհասկանալի բառի նշանակությունը, ենթատեքստի բոլոր բառերի միջոցով, որոնք մեր մեջ կասկած չեն առաջացնում: Միջոցը հենց այսպիսին է, ինչքան էլ որ խճճված է թվում: Սույն թեզիսի տեսանելի օրինակի համար, առաջարկում եմ դիտարկել սահմանումը: Սահմանումըկազմված է բառրից: եթե դուք այդ բառերից ոչ մեկը չեք հասկանում, ապա չեք հասկանա նաև այդ բառի իմաստ, որին վերաբերվում է այդ սահմանումը: «Կետ» բառը կարևորագույն բառերից մեկն է երկրաչափության մեջ: Դուք կարծում եք, որ հասկանում եք դրա նշանակությունը, բայց Էվկլիդեսը պահանջում է օգտագործել այդ բառի միայն մեկ նշանակությունը՝ սեփական մեկնաբանությամբ: Նա հստակ բացատրում է թե ինչ նկատի ունի. «կետն այն է, ինչը հնարավոր չէ մասերի բաժանել»: Ինչպե՞ս դա թույլ կտա ձեզ Թվկլիդեսի հետ ընդհանուր լեզու գտնել: Նրա կարծիքով դուք բավականին ստույգ հասկանում եք նախադասության մեջ օգտագործվող ցանկացած բառրի իմաստը: Դուք գիտեք,, որ մասերը կազմում են մեկ ամբողջություն, իսկ «այն» և «ինչ» բառեևը մատնանշում են տվյալ առարկան որպես որոշակի միավոր: Ձեզ նաև հնարավոր է ծանոթ է նաև, որ նյութական առարկաները առանց բաղադրիցների չեն լինում և հետևաբար «կետը», որի մասին խոսում էր Էվկլիդեսը, չի կարող նութական լինել: Այդպիսի նկարագրումը տիպիկ է նշանակությունների որոնման գործընթացի համար: Հասկացեք, որ դուք վիրահատում եք արդեն հայտնի նշանակություններով: Եթե յուրաքանչյուր բառը բացատրություն պահանջեր, մենք ընդհանրապես ոչ մի բանի չէինք կարողանա բացատրություն տալ: Եթե գրքի մեջ յուրանքչյուր բառը ձեզ ընդհանրապես ծանոթ չլիներ, կարծես այն գրված է օտար լեզվով, դուք ոչ մի քայլ առաջ չէիք գնա: Ենթադրում եմ,հենց այդ նկատի ունեն մադրիկ, երբ տեքստը անվանում են «չինարեն գիր»: Նրանք ուղակի չեն փորձում դա հասկանալ: Անգլերենով գրված ցանկացած գրքի բառերի մեծ մասը ձեզ հայտնի է: Նրանք խիտ շրջանով շրջապատում են մյուս բառերը՝ նոր, հատուկ կամ ձեզ մոտ դժվարություն առաջացնեղ, և դանում են ենթատեստ բառերի բացատրության համր: Ընթերցողը այդ պահից ուենում է բոլոր նյութերը արդյունավետ աշխատելու համար: Չեմ ձևացնի, որ դա հեշտ աշխատանք է, բայց պնդում եմ, որ հնարավոր է: Հակառակ դեպքում, ոչ ոք ընդհանրապես գիրքը չէր կարդա հականալու համար: Այն փաստը, որ գիրքը կարող է ձեզ նոր ըմբռնում ապահովել կամ պայմաններ ստեղծել ներքին լուսավորման համար, խոսում է այն մասին, որ այն բառեր է պարունակում, որոնք միանգամից չեք հասկանա: Եթե մարդու գիտակցությունը այդպիսի խնդրից ենկընտրանքի առջև կանգենր, ապա ընթերցանության տեսակը, որի մասի խոսում ենք ընդհանրապես հնարավոր չէր լինի: Ի՞նչը կօգներ , գրքի հետ ինքնուրույն աշխատանքի միջոցով, թույլ ըմբռնումից անցնել տեքստի լիարժեք ընկալմանը: Եթե այդ հնարավոր է, իսկ դա այդպես է, ապա միակ ճիշտ որոշումը ես արդեն վերը նկարագրել եմ: Ընթերցանության սկզբում, տիրապետելով տեքստի որոշակի մասերի ընկալմանը, դուք կարող եք օգտագործել ձեր պահեստում գտնվող ավելի բարդ բառերի մեկնաբանման միջոցները: Երբ հաջողության հասնեք, ձեր ընկալման մակարդակը կբարձրանա ընդհուպ մոտենալով հեղինակի ընկալմանը: Այստեղ գոյություն չունեն պատրաստի մեթոդներ: Գործընթացը հիշեցնում է, փազլի հավաքումը՝ փորձելով և սխալվելով: Ինչքան շատ դետալներ եք հավաքում, այնքան հեշտ է մնացածը տեղադրելը: Գիրքը արդեն ձեր ձեռքն է ընկել մեծ քանակությամբ «տեղադրված» բառերով: Որոշակի տեղում գտնվող բառը՝ տերմին է: Այն բացահայտվում է նշանակությամբ, որը դուք հասկանում եք, այնպես, ինչպես հեղինակը: Մնացած բառերը պետք է իրենց տեղերը դնել: Դրա համար նրանց կարելի է տարբեր ձևերով համադրելու փորձեր անել: Ինչքան շատ եք ուսումնասիրում պատկերը, որը մինչև այդ բառը հասկանալը ոչ ամբողջով եք գիտակցել, այնքան հեշտ կլինի այն լրացնել՝ մնացած բառերից տերմիններից ստեղծելով: Իհարկե, այդ գործընթացում դուք կարող եք սխալներ թույլ տալ: Հենց որ ձեզ թվա, որ բառը ճիշտ է տեղադրված, դուք կհասկանաք, որ մյուս բառի նշանակությունը ձեզանից «տեղափոխությունների» շարք կպահանջի: Սխալներ կուղղվեն, որովհետև առանց դրա պատկերը լիարժեք չի լինի: Ստանալով ընդհանուր լեզու գտնելու աշխատանքի համար պահանջվող փորձը, շուտով դուք կկարողանաք ինքներդ ձեզ ստուգել: Դուք ձեզ չեք սփոփի պատրանքով այնտեղ, որտեղ դա իրականությանը չի համապատասխանում: Համեմատելով գիրքը փազլի հետ, ես բոլորովին ունիվերսալ բացթողում չեմ արել: Իհարկե, լավ փազլում բոլոր դետալները համընկնում են, և պատկերը կարելի է կատարելապես հավաքել: Դա այդպես է նաև կատարյալ գրքի դեպքում: Բայց էդպիսի գրքերը քիչ են: Կախված այն բանից, թե ինչքանով են դրանք լավը, տերմիններ կարող են ճիշտ համապատասխանել և միանալ այնպես, որպեսզի ընթերցողը կարողանա արդյունավետ մեկնաբանել դրանք: Մի գաղտնիք ասեմ՝ վատ գիրքը միշտ էլ անհարմար է ընթերցելու համար՝ այս դեպքում բոլոր կանոնները դադարում են գործելուց, և ընթերցողը ամեն տեղից սկսում է ապացույցներ ստանալ ուսումնասիրվող տեքստի թույլ ակարդակի վերաբերյալ: Եթե հեղինակը երկիմաստ է բառերն օգտագործում, ավելի դժվար է դառնում որոշել թե ինչ էր նա ուզում ասել: Կարելի է միայն հասկանալ, որ նա այնքան էլ ստույգ չի արտահայտվել: Դուք կհարցնեք, միթե՞ հեղինակը, ով օգտագործում է բառերը մի քանի նշանակություններով, երկիմաստ չի արտահայտվում: եվ միթե՞ ես չեմ ասել, որ հեղինակներին հատուկ է բառերն օգտագործել մի քանի նշանակություններով՝ հատկապես բանալի բառերը: Երկրորդ հարցին ես կպատասխանեմ «այո», իսկ առաջինին՝ «ոչ»: Բառը երկիմաստ օգտագործել նշանակում է , օգտագործել դրանք մի քանի իմաստներով, այդ պարագայում չբաժանելով դրանք: (Օրինակ, ես կարող էի այս գլխում օգտագործել «կարևոր» բառը, ոչ միանշանակ, այսինքն, ոչ միշտ ճշտելով, թե ում համար է ավելի կարևոր՝ ձե՞զ, թե՞ հեղինակի): Գրողը, որն այդպես է վարվում, չի մատնանշում տերմինները, որոնք կարող է ընթերցողը գտնել: Բայց կարևոր բառերի իմաստները տարբերելով, հեղինակը ընթերցողին թույլ է տալիս ճիշտ հասկանալ իր կողմից սահմանված տերմինալոգիան: Մի մոռացեք, որ մի բառը կարող է պարունակել մի քանի տերմիններ: Այն հիշելու համար լավ միջոց է՝ տարբերություն անցկացնել հեղինակի հատուկ բառարանի և նրա վերլուծական տերմինալոգիայի միջև:Դուրս բերելով բանալի բառերը մի շարքում, իսկ դրանց նշանակությունները այլ շարքի մեջ, դուք կտեսնեք կապը բառարանի և տերմինալոգիայի միջև:
— 6 –
Սակայն որոշ բարդություններ են մնում: Բառը, որն ունի մի քանի նշանակություն, կարելի է օգտագործել ինչպես մի նշանակությամբ, այնպես էլ մի քանի: Օրինակի համար վերցնենք «ընթերցանություն» բառը: Որոշ դեպքերում ես օգտագործում էի այն որպես գրքի ընթերցանություն: Երբեմն ես նկատի ունեի ընթերցանությունը ուսման նպատակով, այլ ոչ թե զվարճանքի: Բացի դրանից, ես միանգամ չէ, որ նշել եմ այն որպես ընթերցանություն՝ ընկալման նպատակով, այլ ոչ թե տեղեկատվություն ստանալու: Եկեք հիշենք անցած նյութը: Նշանկենք բառի երեք տարբեր իմաստները, Xa, Xb և Xc-ով կտեսնենք, որ առաջի օգտագործման դեպքում նշանակում է այն Xabc, երկրորդ՝ Xbc, իսկ երորդ՝ Xc: Այլ կերպ ասած, եթե երեք մաստներն էլ իրար հետ կապված են, միևնույն բառով կարելի է արտահայտել կամ երեք իմաստներով միասին, կամ դրանցից որոշը, կամ միայն մեկը: Քանի որ բառի օգտագործման յուրաքանչյուր դեպքը հանդիսանում է որոշակի, բառն օգտագործվում է որպես տերմին: Բացի դրանից հոմանիշների խնդիր գոյություն ունի: Ձեզ իհարկե հայտնի է, որ հոմանիշները՝ բառեր են, որոնք ունեն միանման կամ շատ մոտ իմաստներ: Մի զույգ հոմանիշներ մի բառի լրիվ հականիշներն են, եթե այդ բառն օգտագործվում է երկու տարբեր իմասներով: Հոմանիշները՝ բառեր են, որոնք օգտագործվում են միևնույն իմաստով: Նշանակում է, միևնույն տերմինը կարող է արտահայտել մեկ և ավելի հոմանիշներով: Մենք կարող ենք արտահայտել դա հետևյալ կերպ: Թող X-ը և Y-ը՝ երկոը տարբեր բառեր են, օրինակ «հասկանալ» և «բացահայտում»: Նշանակենք a տառով նրանց ընդհանուր իմաստը, այսինքն հասկացությունը: Այդ դեպքում Xa-ն և Ya-ն միևնույն տերմին են արտահայտում,չնայած տարբեր բառերով:
Երբ ես խոսում եմ ընթերցանության մասին, «հասկանալու համար» և ընթերցանությունը «բացահայտման համար», ապա նկատի ունեմ ընթերցանության միևնույն տեսակը, որովհետև երկու արտահայտություններն են նույնանման իմաստն ունեն: Բառերը տարբերվում են, բայց դուք որպես ընթերցող տեսնում եք այստեղ միայն մի տերմին: Դրա կարևորությունը ակընհայտ է: Եթե դուք կարծում էիք, որ բառի յուրաքանչյուր փոփոխության ժամանակ հեղինակը փոխում է նրա արտահայտությունը, ապա մեծ սխալ կլինի մտածել, որ միևնույն բառի օգտագործման ժամանակ տերմինն անփոփոխ կմնա: Հաշիվի առեք դա, երբ կկազմեք հեղինակի բառարանն ու տերմինալոգիան առանձին շարքերում: Դուք կհայտնաբերեք երկու տեսակի կապ՝ մի դեպքում մի բառը չի կարող կապված լինել մի քազնի տերմինների հետ: Մյուս դեպքում, մեկ տերմինը կարող է կապված լինել մի քանի բառերի հետ: Ընդհանուր առմամբ այս երևույթի պատճառը, լեզվի և մտքի բնույթի համադրությունն է: Բառարանը՝ դա բառի օգտագործման դեպքերի հավաքածուն է: Այն ցույց է տալիս, թե ինչպես է մեծամասնությունը օգտագործում միևնույն բառը տարներ իմասներ արտահայտելու համար, և տարբեր բառերը՝ միևնույն իմաստն արտահայտելու համար: Ընթերցողի խնդիրն է հասկանալ, թե հեղինակն ինչպես է վարվում բառերի հետ գրքի ցանկացած մասում: Երբեմն դրան լավ օգնում է բառարանը, բայց եթե հեղինակը թեկուզ մի փոքր շեղվում է ավանդական բառօգտագործումից, ընթերցողը ստիպված պետք է հույսը միայն իր վրա դնի: Երրորդ և վերջինը, դա բառակապակցությունների խնդիրն է: Իչպես հայտնի է դա բառերի մի խումբ է, որը վերջնական իմատ չի արտահայտում, ի տարբերություն նախադասության: Եթե բառակապակցությունը միավոր է, այսինքն ամբողջություն, որը կարող է ենթակա կամ ստորոգյալ լինել նախադասության մեջ, ապա նրան կարելի է համեմատել որոշակի բառի հետ: Բառակապակցությունը ինչպես և բառը կարող է արտահայտել ինչոր բան, որը դիտարկվում է որոշակի ձևով: Հետևաբար, տերմինը կարելի է արտահայտել ինչպես մի բառով, այնպես էլ բառակապակցությամբ: Բոլոր կապերը, որոնք գոյություն ունեն բառերի միիջև, վերաբերվում են նաև տերմիններին և բառակապակցություններին: Երկու բառակապակցություններ կարող են մի տերմին արտահայտել, իսկ մեկ բառակապակցությունը՝ մեկ տերմին, կախված բառի կիրառումից, որոնցից կազված է այն: Որպես կանոն ընդհանուր առմամբ բառակապակցությունները պակաս երկիմաստ են քան բառերը: Այդ բառային խմբերում յուրաքանչյուր բառը գոյություն ունի մյուսի ենթատեքստում, իսկ առանձին բառերը հաճախ սահմանափակ իմաստ ունեն: Այդ պատճառով գրողները պատրաստակամորեն փոխարինում են բառակապակցությունները առանձին բառերով, որպեսզի ընթերցողը մաքսիմալ ստույգ ըմբռնի նրանց նշանակությունը: Այստեղ բավական է մի օրիանակը: Որպեսզի դուք ինձ հետ ընդհանուր լեզու գտնեք, ես փոխում եմ «ընթերցանությունը ըմբռնման համար», արտահայտությունը մեկ բառով՝ «ընթերցանություն»: Առավել հուսալիության համար ես կարող եմ նույնն անել, ավելի լայն արտահայտության նկատմամբ «սակավ ըմբռնումից անցման պրոցեսը դեպի լայն ըմբռնման գրքի հետ փոխազդեցության միջոցով»: Այն պարունակում է միայն մեկ տերմին, ընթերցանության տեսակն արտահայտլու, որի մասին փորձում եմ խոսել: Բայց այդ արտահայտությունը, կարելի է ձևակերպել տարբեր ձևով՝ մեկ բառով, կարճ կամ երկար բառակապակցություններով: Հնարավոր է, սա ամենաբարդ գլուխն է նրանցից որոնք դուք արդեն կարդացել եք այս պահին: Ինձ համար այն ամենաբարդն էր գրելու առումով: Կարծում եմ պատճառն ինձ հայտնի է: Ընթերցանության կանոնը, որը մենք դիտարկում էինք, չի կարող լրիվ հասկանալի լինել, առանց տրամաբանական և ուղղագրական բացատրությունների՝ տարբեր տիպի բառերին ու տերմիններին վերաբերվող: Հավատացնում եմ, որ ես այս թեմային միանգաման մակերեսային եմ շոշափելել, առանց մանրամասներին անդրադառնալու: Այս հարցերը ինչպես հարկն է քննարկելու համար մի գլխով չես սահմանափակվի:Ես շոշափեցի մի քանի ամենակարևոր թեմաներ: Հուսով եմ, դա բավական է, որպեսզի դուք տվյալ փուլում կարողանաք այդ կանոնը արդյունվետ օգտագործել: Ինչքան շատ գործնականում առնչվեք դրա հետ, այնքան ավելի պարզ կլինի ձեզ համար այս խնդրի իրական բարդությունը: Դուք կցանկանաք որևէ բան իմանալ բառի ուղղակի և փոխաբերական իմաստների վերաբերյալ, աբստրակտ ու կոնկրետ հասկացությունների, հատուկ և հասարակ անունների միջև տարբերությունների մասին: Ձեզ կհետաքրքրի սահմանումների թեման ընդհանուր առմամբ՝ տարբերությունը բառի ու իրերի սահմանման մասին: Դուք կցանկանաք հասկանալ, ինչու՞ որոշ բառերին չի կարելի սահմանում տալ, բայց դրանք կոնկրետ իմաստ ունեն և այլն մինչև անվերջություն: Դուք կհետաքրքրվեք «բառի զգայական կիրառմամբ», որը կոչված է զգացմունքներ արթնացնելու՝ կոչ անելով տեսակետի գործելուն կամ փոփոխությանը և նրա ու գիտելիքի արդյունավետ փոխանցման տարբերությամբ: Եթե տվյալ թեմայի գործնական ընկալումը ձեր մոտ հետագա հետաքրքրություն կառաջացնի, դուք կարող եք այն բավարարել համապատասխան թեմայով գրքեր կարդալով: Հավատացնում եմ, դուք ավելի շատ օգուտ կստանաք այդ գրքերից, որովհետև, նրանց ուսումնասիրմանը հարցերով կմոտենաք, որոնք ծագել են ընթերցման անձնաան փորձից: Ուսումնասիրյությունը ոււղղագրության և տրամաբանության՝ գիտութունների, որոնց վրա հիմնվել են, վերլուծության կանոնները, Օգտակար են միայն այն դեպքում, երբ դու կարող եք կիրառել դրանք գործնականում:

Мортимер, Адлер Как читать книги 

Թարգմանեց՝ Լիլիթ Հարությունյանը

 

 

Оставьте комментарий